Փետրվարի 22-ին Բելառուսիայի Գրոդնո քաղաքի դրամատիկական թատրոնում ավարտվեց «Коложский Благовест» միջազգային փառատոնը, որի ընթացքում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախումբը «Եկեղեցական երգչախմբեր» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակին, իսկ երգչախմբի խմբավար Րաֆֆի Միքայելյանին շնորհվեց հաղթանակ «Լավագույն խմբավար» անվանակարգում: